Անգլիական Daily Mail-ի հավաստմամբ՝ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչն ակումբի գլխավոր մարզչի պոստում չի դիտարկում Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի թեկնածությունը: Ռուս միլիարդատերն ավելի շատ հակված է կա՛մ «Յուվենտուսի» գլխավոր Մասիմիլիանո Ալեգրիի, կա՛մ Իտալիայի ազգային ընտրանու գլխավոր Անտոնիո Կոնտեի թեկնածությանը: Հիշեցնենք, որ վերջինս ոչ վաղ անցյալում «Յուվենտուսի» մարզիչն էր ու այնտեղից հեռացավ ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ